Ազգային անվտանգության ծառայությունը Գյումրիի քաղաքապետարան է մտել, հայտնել է News.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Դիմակավորված հատուկջոկատայիները, ըստ ԶԼՄ-ի, քաղաքապետարանում են: Աշխատակիցները դեռ որևէ տեղեկություն չունեն, թե ինչ գործի շրջանակում է:
Գյումրու քաղաքապետարանը հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով, որ ուժային կառույցների ներկայացուցիչների նպատակն, ըստ նախնական տեղեկությունների, ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելն է։
«Ականատեսների տեղեկությամբ՝ քաղաքապետին մեկուսացրել են իր առանձնասենյակում։ Գործողություններում ներգրավված են ոչ միայն «Կումայրի» բաժնի, այլև Երևանի ոստիկանության աշխատակիցներ։ Քաղաքապետարանի բոլոր մուտքերը փակ են, աշխատակիցները չեն կարողանում ներս մտնել շենք»,- նշել են քաղաքապետարանից։
Լուրը թարմացվել է 11:10






































