Դատարանը «Սև հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել է տնային կալանքով, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա հավելել է, որ դատավոր Գագիկ Հարությունյանը բավարարել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի միջնորդությունը։
Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացում նախապատրաստելը, պատժվում է ազատազրկում՝ մինչև 15 տարի ժամկետով):
Օգոստոսի 13-ին Գասպարյանի պաշտպանները հայտնել էին նրա առողջական վիճակի վատթարացման մասին՝ պետական ու միջազգային կառույցներից պահանջելով քայլեր ձեռնարկել նրա վիճակին համաչափ խափանման միջոց ընտրելու հարցում:




































