«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը 67 կողմ, 0 դեմ ձայնով ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։
Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը ապրիլի 17-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել էին նրա՝ ՄԻԵԴ տեղափոխվելու հանգամանքով պայմանավորված։
Մամուլն ապրիլին գրել էր, որ իշխանությունները քննարկում են Զեյնալյանի թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում։



































