«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի նկատմամբ դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցը, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա մանրամասնել է, որ Գալստյանը տանը կլինի 2 օրից։
«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղարը 2025 թվականի դեկտեմբերի վերջին երկու ամսով կալանավորվել էր Վաղարշապատում նոյեմբերի 16-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու գործով։ Այս գործով ձերբակալվել էր 10 անձ։






































