Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա զոհ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ բախվել են Chevrolet և Mitsubishi մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս բռնկվել։ Mitsubishi-ի վարորդը մահացել է։ Դեպքի մասին ահազանգը գերատեսչությունն ստացել է ժամը 15։17-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:34-ին, մարվել՝ 15:48-ին:






































