Մեքսիկայում ուժեղ անձրևների հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, ևս մի քանիսն անհետ կորած են համարվում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Նշվում է, որ հեղեղումները դարձել են սողանքների, որոշ համայնքներում՝ էլեկտրաէներգիայի անջատման և գետերի՝ ափերից դուրս գալու պատճառ։






































