Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում բռնկված հրդեհը մարվել է, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Ըստ գերատեսչության՝ հրդեհը մարվել է ժամը 19։16-ին։
Ավելի ուշ ՆԳՆ-ից հավելել են, որ հրդեհը բռնկվել էր սպունգի արտադրամասի (3000 քմ) պահեստում և բակային հատվածում։
Գերատեսչության տվյալներով՝ այրվել են շինանյութ, շինանյութի հումք և սպունգ։ Նշվում է, որ օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի սպունգի հումքով լի տակառներ։
Ահազանգը ծառայությունում ստացվել էր օգոստոսի 25-ին՝ ժամը 16։57-ին: Հայտարարվել էր հրդեհի բարդության «թիվ 3» կանչ։ Տուժածներ, նախնական տվյալներով, չկան:
Լուրը թարմացվել է 22:03-ին:




































