Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով, «Փաստինֆոյին» հայտնել է Ղուկասյանի պաշտպան Հովհաննես Ղարաքեշիշյանը։
Նա նշել է, որ Վերքննիչ դատարանը բեկանել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի որոշումը և Ղուկասյանն արդեն ազատ է արձակվել։
Նա մայիսին 3 ամսով կալանավորվել էր։ Ղուկասյանը 2025-ի սեպտեմբերից անցնում էր շորթման հատկանիշներով հարուցված քրեական վարույթով։ Նոյեմբերին Քննչական կոմիտեից տեղեկացել էինք, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելու միջոցով կատարված խուլիգանություն հատկանիշով։ 2025-ի նոյեմբերին Ղուկասյանին կալանավորել էին, 2026-ի ապրիլին նրա նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։





































