• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 12:08
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Զենքից հետո՝ նուրբ թիթեռներ. վիրավոր զինծառայողները հավերժացնում են գեղեցկությունը

Էքսկլյուզիվ, Հասարակություն, Հարցազրույց,
18 Ապրիլ 2023 16:25
ShareShareShare
telegram

Բնական թիթեռներով կոմպոզիցիաներ պատրաստելու արվեստի յուրահատուկ այս ճյուղին աշխարհում քչերն են տիրապետում: Նրանց թվում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ Գևորգ Կարապետյանն ու Վարդան Վարդանյանը: Մեր հերոսներն արվեստի այս ճյուղին ծանոթացել և ժամանակի ընթացքում այն իրենցն են դարձրել կյանքում, որը կառուցել են պատերազմից հետո:

28-ամյա կոչումով սպա Գևորգ Կարապետյանը սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որն ավարտելուց հետո 2017-ից ծառայության է անցել Արցախի հարավային զորամասերից մեկում։ Պատերազմի առաջին իսկ օրվանից մարտադաշտում է եղել։ Հոկտեմբերի 25-ին ավիառումբի հարվածից վիրավորվել է ու վնասվածք ստացել:

«Մինչ «Զինվորի տուն» գնալը, երբ դեռ նոր էի վիրավորում ստացել, կարծում էի, որ ամբողջ կյանքում էլ ոչինչ չեմ կարող անել, պատկերացումն այնպիսին էր, որ ինչ-որ մեկն ամբողջ կյանքում պետք է անընդհատ օգնի։ «Զինվորի տուն» գալուց շատ կարճ ժամանակ հետո արդեն հասկացա, որ կյանքը շարունակվում է, որովհետև կարողանում ես ինքնուրույն ու լիարժեք ապրել», -Armenia Today-ի հետ զրույցում նշեց Գևորգ Կարապետյանը:

Նոր զբաղմունքի հանդեպ սերն ու հետաքրքրությունը Գևորգի մոտ առաջացել է «Զինվորի տանը», ուր պատերազմից հետո այցելել է ամերիկահայ Հելենա Առաքելյանն ու որոշել բուժում ստացող զինծառայողներին սովորեցնել թիթեռների հետ աշխատելու արվեստը:

«Ես ու ինձ շրջապտող մարդիկ չէին պատկերացնի, որ մի օր կարող եմ նման գործով զբաղվել, բայց փորձեցինք ու ստացվեց։ Սկզբից որպես հոբբի էր, իսկ որոշ ժամանակ, երբ ցուցահանդես կազմակերպեցինք, հասկացանք, որ մեր թիթեռները հանրության շրջանում մեծ տարածում ունեն: Հետաքրքրության շրջանակը շատ էր մեծանում ու որոշեցինք կազմակերպություն բացել։ Բացի նրանից, որ մենք աշխատավարձ ենք ստանում, կարողանում ենք նաև ստացված հասույթով օգնել մեր նման տղաներին»,- ասաց Գևորգը:

Մեր պատմության մյուս հերոսը սպա, հրետանավոր 31-ամյա Վարդան Վարդանյանն է: Նա ծառայել է Հայաստանի հարավային զորամասերից մեկում։ Պատերազմի ժամանակ մարտական առաջադրանք կատարելու համար մեկնել է Ջրական, որտեղ էլ վիրավորվել է։ Վարդանը պարբերաբար վերականգնողական բուժում է անցնում: Նրա համար թիթեռների հետ աշխատելն սկզբում թերապիա է եղել, քանի որ նաև ձեռքի վնասվածք ուներ, հետո թերապիան դարձել է հոբբի, այնուհետև՝ սիրելի աշխատանք։

«Սկզբից զուտ հետաքրքիր զբաղմունք էր մեզ համար: Նկարչական որևէ հմտություն չունեմ, կարծում եմ՝ դեր խաղաց զինվորական լինելու հանգամանքը: Զինվորական լինելով՝  զենքի, պատերազմի, զինվորական համազգեստի հետ ենք առնչություն ունեցել: Իսկ այս արվեստը սովորելուց ու այս գեղեցկությունը տեսնելուց հասկացանք, որ, երևի, միշտ գեղեցիկի պակաս ենք ունեցել»,-նշեց Վարդանը:

Վարդանն ասում է՝ յուրաքանչյուր գործի մեջ սեր ու ջերմություն է դնում։ Բայց լինում են աշխատանքներ, որոնք ավելի սիրելի են դառնում ու որոնցից չի ցանկանում բաժանվել։ Վարդանի համար ամենաառանձանահատուկը մեծ թիթեռն է՝ վիրավոր թիթեռներից պատրաստած աշխատանքը, որը «Զինվորի տան» խորհրդանիշն է դարձել:

«Երբ թիթեռների հետ աշխատում ենք, իրենք վնասվում են։ Բնական թիթեռներ են, մի փոքր անզգույշ վերաբերմունք՝ թևը կարող է վնասվել, և այդ վնասված հատվածները չենք դնում կոմպոզիցիաների մեջ։ Վնասված հատվածները մի տարրայի մեջ հավաքել էինք ու որոշեցինք այդ վնասված ու առողջ թիթեռները միացնել ու մի մեծ թիթեռ ստանալ: Մենք չենք համարել, որ վիրավոր թիթեռներն անպիտան են։ Թեկուզ վնասված, բայց հավաքել ենք ու մեծ թիթեռ ստացել, ինչը խորհուրդ ունի:  Մենք էլ՝ վիրավոր տղաներս, թեկուզ ինչ-որ չափով վնասվելով՝ ոչ պիտանի չենք համարվում։ Մենք վիրավոր տղաներով հավաքվել ու նման գեղեցիկ ստեղծագործություններ ենք ստացել»,- անկեղծացավ Վարդանը:

Գևորգն ու Վարդանն ասում են՝ զենքից հետո նուրբ թիթեռներով աշխատանքն իրենց համար կարծես նոր մարտահրավեր է, քանի որ առանձնահատուկ ուշադրություն ու հմտություն է պահանջվում։ Կան աշխատանքներ, որոնց պատրաստման գործընթացը կարող է անգամ ամիսներ տևել:

«Թիթեռներով կոմպոզիցիա սարքելը մեզ համար աշխատանք չէ, հանգստանում ենք: Կարելի է ասել՝ հոգևոր ուժ ենք ստանում։ Թիթեռներն իդեալական են, իրենց կյանքը վերանայելով, իրենց երկրորդ կյանք պարգևելով՝ մենք հաճույք ենք ստանում»,- նշում է Գևորգը:

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ծրագրերի պատասխանատու Սաթեն Միքայելյանի խոսքով, եթե սկզբից արվեստը վիրավոր զինծառայողների համար միայն թերապիա էր, հետո հասկացել են, որ այն մեծ բիզնես նախագիծ կարող է դառնալ։ «Գեղեցկություն զինվորներից» նախագիծն արդեն գրանցված կազմակերպություն է։

««Զինվորի տուն» բարեգործական ՀԿ-ի խնդիրը հենց զինվորական ծառայության կամ հայերնիքի պաշտպանության ժամանակ առողջական խնդիրներ ձեռք բերած տղաներին աջակցելն է, լուծել ոչ միայն առողջական, այլև սոցիալական, սոցիալական վերաինտեգրման խնդիրները, ինչը չափազանց կարևոր է: Գուցե մինչև պատերազմը, մինչև վիրավորում ստանալն ունեցել են մասնագիտություններ, որոնցով այսօր չեն կարող աշխատել ու ընտանիք պահել»,- ասաց Սաթեն Միքայելյանը՝ շեշտելով, որ իրենց նպատակը նաև տղաներին այլ մասնագիտություններով, այլ զբաղմունքներով ապահովելն է:

Նախագծի մեջ խորհրդանշանական գաղափար է տեսնում նաև «Զինվորի տան» ներկայացուցիչը:

Հիշելով տղաների խոսքերը՝ նա ասաց. «Տղաներն ասում են՝ «ինչպես մենք ենք վնասվածք ստանալուց հետո պիտանի մեր հասարակությանը, այնպես էլ այս վնասված թիթեռներն են պիտանի: Ասում են՝ «մենք գեղեցկություն ենք ստեղծում, մենք հավերժացնում ենք գեղեցկությունը»»:

Վարդանն ու Գևորգը հայրենիքը պաշտպանելուց հետո վերականգնողական երկար ճանապարհ են անցել: Թեպետ այդ ճանապարհը դեռ շարունակվում է, բոլոր դժվարությունները հաղթահարելով՝ նրանք նոր կյանք ստեղծելու մեծ ուժ են գտել: Իսկ այն, ինչը կարող էր կարճ կյանք ունենալ, պատերազմի ամբողջ ծանրության միջով անցած տղաների շնորհիվ այսօր երկրորդ կյանք է ստանում:

Աննա Բադալյան

telegram
Tags: «Գեղեցկություն զինվորներից»Զինվորի տունԹիթեռներով կոմպոզիցիաներ

Հարակից հրապարակումներ

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

22 Հուլիս 2026 08:07

Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 22-ին

22 Հուլիս 2026 07:35

Հայաստանում հուլիսի 22-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում է...

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում» հուլիսի 20-ին իրականացրած ստուգումներից հետո կապարակնքվել է առևտրի կենտրոնի 10-15 տաղավար,...

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40

Հայաստանի ձկնաբույծները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերանայել և մշակել պետական աջակցության իրատեսական ու գործնական մեխանիզմներ։ «Հայաստանի...

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների գազամատակարարումը, հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ Ըստ հրապարակման՝...

Load More
Xosum
  • Լուրեր
Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26
Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 11:20
Սիրանուշ Սահակյանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

22 Հուլիս 2026 11:08
Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

22 Հուլիս 2026 11:02
OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

Իրանում պատերազմն ԱՄՆ-ի համար արդեն արժեցել է 37,5 միլիարդ դոլար. Պենտագոն

22 Հուլիս 2026 09:32
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ը էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները

22 Հուլիս 2026 09:09
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

22 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

22 Հուլիս 2026 08:03
Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 22-ին

22 Հուլիս 2026 07:35
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50
«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

21 Հուլիս 2026 23:38
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

21 Հուլիս 2026 23:02
Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33
ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»

21 Հուլիս 2026 21:56
СК возбудил дело после смерти военнослужащего в воинской части

ՔԿ-ն հայտնել է ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի մահվան մասին

21 Հուլիս 2026 21:42
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

21 Հուլիս 2026 21:01
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

21 Հուլիս 2026 20:36
Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

21 Հուլիս 2026 19:57
Армянские борцы взяли три медали на юношеском турнире по борьбе во Владикавказе

Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք Մ17 աշխարհի առաջնությանը

21 Հուլիս 2026 19:46
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

21 Հուլիս 2026 19:10
ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02
Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

21 Հուլիս 2026 18:49
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն խնդրել

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

21 Հուլիս 2026 18:45
«Ռոսսելխոզնադզորը» կստուգի հայկական ձկնաբուծարանների արտադրանքը

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ

21 Հուլիս 2026 18:45
Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29
Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27
Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)
Առողջություն

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03

Read moreDetails
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր
Աշխարհում

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26

Ֆրանսիայում 2027 թվականի հունվարից արգելում է 15 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցիալական ցանցեր, հայտնել է BBC-ն։ Այսպիսով Ֆրանսիան դարձել է...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ