• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 08:59
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Մինչև ընտրություններ էսկալացիան քիչ հավանական է». Իսկանդարյանը՝ 2026-ին սպասվող զարգացումների մասին

Արտաքին քաղաքական, Էքսկլյուզիվ, Հարցազրույց, Քաղաքականություն,
24 Դեկտեմբեր 2025 18:30
ShareShareShare
telegram

Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը չի կարելի անվանել ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ, Armenia Today-ի հետ հարցազրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն՝ ամփոփելով 2025 թվականը։ Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանը գտնվում է «ոչ պատերազմական» վիճակում, իսկ Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը դեռևս իրականություն չէ։ Չնայած դրան՝ փորձագետը կարծում է, որ մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները սահմանին էսկալացիան քիչ հավանական է։

«Ես խաղաղություն չէի անվանի ներկա իրավիճակը։ Ավելին, եթե նույնիսկ պատկերացնեի, որ ինչ-որ թուղթ կստորագրվեր, միևնույն է, խաղաղություն չէի անվանի»,- նշել է Իսկանդարյանը։

Միևնույն ժամանակ՝ փորձագետն ընդգծել է, որ 2022-2023 թվականների համեմատ ռիսկերի մակարդակը նկատելիորեն նվազել է։ Նրա խոսքով՝  համեմատաբար ավելի մեծ անվտանգության զգացում կա, քան նախկինում էր, էսկալացիայի ռիսկերն ավելի քիչ են, և վաղուց «լուրջ կրակոցներ չկան»։

Նրա խոսքով՝ չնայած Բաքվի կոշտ հռետորաբանությանը, դրանում երբեմն այլ ինտոնացիաներ են ի հայտ գալիս, որոնք նախկինում չկային, սակայն ներկայիս իրավիճակի կայունությունը նրա մոտ կասկածներ է առաջացնում։

«Շատ դժվար է ասել, թե որքանով է կայուն այս իրավիճակը: Դժվար է ասել, քանի որ դա կախված է բազմաթիվ պարամետրերից, և այդ նույն պարամետրերը տարածաշրջանից դուրս են, դրանք մեզանից կախված չեն»,- ընդգծել է փորձագետը՝ մատնանշելով, մասնավորապես, Ուկրաինայում պատերազմը։

Մեկնաբանելով տարածված կարծիքը, թե Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացը միայն իմիտացիա է, Իսկանդարյանը չի համաձայնել նման գնահատականի հետ:

«Իմիտացիա կա բանակցություններում, փաստաթղթերի պատրաստման մեջ։ Մինչդեռ չունենք իրավիճակ, երբ կողմերը ձևացնում են, որ ոչ թե կրակում են, բայց իրականում՝ կրակում են։ Սա իսկապես ոչ պատերազմական իրավիճակ է»,- հայտարարել է նա։

Առևտուրը ոչ թե խաղաղության ճանապարհ, այլ ազդանշան

Պատասխանելով առևտրային մատակարարումների, այդ թվում՝ ադրբեջանական բենզինի և ղազախական ցորենի տարանցման մասին հարցին՝ Իսկանդարյանը նշել է, որ դա չի համարում խաղաղության քայլեր:

«Չեմ կարծում, որ գործընթացը գնում է դեպի խաղաղություն։ Իրավիճակն ինչ-որ չափով հեռացել է պատերազմից, բայց խաղաղությունն ու սա տարբեր բաներ են»,- ասել է նա՝ հավելելով, որ նման շփումները կարող են տասնամյակներ շարունակ գոյություն ունենալ առանց խաղաղ կարգավորման։

Նրա կարծիքով՝ նման մատակարարումները հիմնականում խորհրդանշական բնույթ են կրում։ Փորձագետի համոզմամբ՝ դա մասամբ փիառ է, մասամբ՝ ցուցադրություն։ Նա ընդգծել է, որ երրորդ երկրների, մասնավորապես՝ Վրաստանի միջոցով առևտուրը նախկինում էլ կար։

TRIPP․ հին նախագիծ՝ նոր հովանավորությամբ

Խոսելով TRIPP նախագծի մասին՝ Իսկանդարյանը հայտարարել է, որ դրանում սկզբունքային նորություն չկա։ 

«Անունը նոր է, իսկ նախագիծը՝ հին։ Այն ամրագրվել էր դեռևս 2020 թվականի նոյեմբերի փաստաթղթում»,- հիշեցրել է նա՝ նախաձեռնությունը կապելով Հայաստանի հարավով նախատեսվող երկար քննարկված երթուղու հետ։

Փորձագետը նշել է, որ նախագծի փոխանցումն ամերիկյան հովանու ներքո արտացոլում է ավելի լայն աշխարհաքաղաքական տեղաշարժ։ Նրա խոսքով՝ Հայաստանի հեռացումը Ռուսաստանից բավական կտրուկ է․ սա այլևս պարզապես «դրեյֆ» չէ, այլ արդեն շարժում, ինչը վկայում է նաև տարածաշրջանում ազդեցությունների հավասարակշռության փոփոխության մասին։ Միևնույն ժամանակ՝ նա կասկածում է, որ նախագծի իրականացումը հեշտ գործընթաց է լինելու։

«Այդ նախագծի իրականացման համար բանակցությունները ոչ թե Ամերիկայի, այլ Ադրբեջանի հետ պետք է վարել: Այս պահի դրությամբ՝ այնտեղ գործնականում ոչինչ չի արվել․ առկա են բազմաթիվ խոչընդոտներ՝ տեխնիկական, քաղաքական և այլ բնույթի։ Դա չի նշանակում, որ այդ խոչընդոտները հնարավոր չէ հաղթահարել»,- ընդգծել է Իսկանդարյանը։

Նկարագրելով իրավիճակը Սյունիքում՝ նա մատնանշել է տարբեր դերակատարների շահերի բարդ դասավարության մասին՝ Իրանից և Ռուսաստանից մինչև ԵՄ, Թուրքիա և ԱՄՆ։

Ազդեցության գոտիների տեղաշարժը և Ռուսաստանի դերի թուլացումը

Իսկանդարյանի գնահատմամբ՝ տարածաշրջանում ազդեցության գոտիների վերափոխումն սկսվել է 2025 թվականից շատ առաջ և արագացել 2020 թվականի պատերազմից և դրան հաջորդած իրադարձություններից հետո:

Նա հայտարարել է, որ 2023 թվականին Արցախի հայկական տարածքների՝ ադրբեջանական վերահսկողության ամբողջական անցումից հետո ստիպված ենք անվտանգություն փնտրել «ինչ-որ այլ տեղ»՝ նշելով, որ Ռուսաստանի նկատմամբ նախկին սպասումները չեն արդարացել։

Փորձագետը կարծում է, որ, այսպես կոչված, «միջուկային հովանոցը» միշտ էլ շատ առումներով պատրանք էր։ Ընդ որում՝ նա նշել է, որ ֆորմալ առումով Հայաստանը մնում է ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ, սակայն գործնականում շատ մեխանիզմներ կորցրել են գործառնական հնարավորությունները։ 

ԵՄ․ ոչ թե «ադամանդներով պատված երկինք», այլ իրական հնարավորություններ

Գնահատելով Եվրամիության ակտիվությունը Հայաստանի նկատմամբ՝ Իսկանդարյանը կոչ է արել չգերագնահատել, բայց նաև չթերագնահատել դրա նշանակությունը:

«Պետք չէ կարծել, թե ԵՄ-ն կապահովի «ադամանդներով երկինք» ու հավերժ երջանկություն, սակայն որոշակի, շոշափելի օգուտներ հնարավոր է ստանալ»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ հարցը վերաբերում է ֆինանսական աջակցությանը, ներդրումներին, առանց վիզայի ռեժիմին անցնելու հնարավոր քայլերին, ինչպես նաև ԵՄ դիտորդական առաքելությանը, որը, քաղաքագետի գնահատմամբ, նպաստել է սահմանին լարվածության հարաբերական նվազմանը։

Կանխատեսումներ 2026 թվականի համար․ ընթացիկ միտումների շարունակություն

Խոսելով 2026 թվականի հեռանկարների մասին՝ Իսկանդարյանը նշել է, որ հիմնական իրադարձությունները տեղի կունենան տարածաշրջանից դուրս՝ առաջին հերթին՝ Ուկրաինայի շուրջ ընթացող պատերազմի շուրջ։

«Ամենահետաքրքիր իրադարձությունները տեղի կունենան Դնեպրի ափերից ոչ շատ հեռու»,- ընդգծել է նա։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, փորձագետը չի ակնկալում կտրուկ էսկալացիա՝ մինչև Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։

«Մինչև ԱԺ ընտրությունները պատճառներ չեմ տեսնում, որ Ադրբեջանն իրավիճակը զարգացնի վտանգավոր ուղղությամբ»,- ասել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ ընտրություններից հետո ճնշումը կարող է ուժեղանալ։

Միաժամանակ՝ նա քիչ հավանական է համարում թե՛ լայնամասշտաբ պատերազմը, թե՛ լիարժեք խաղաղությունը։

«Խաղաղություն, բարեկամություն, սահմանների բացում, ճանապարհների կառուցում․ ինձ թվում է՝ սա ընդհանրապես անհավանական է»,- նշել է Իսկանդարյանը։

Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, ամենահավանական սցենարը մնում է ընթացիկ միտումների շարունակությունը։

«Ես հիմա առկա միտումները կարտապատկերեի հաջորդ տարվա վրա»,- եզրափակել է փորձագետը։

Մանրամասները՝  տեսանյութում։

telegram
Tags: «Խոսում ենք գլխավորի մասին»2026Armenia TodayАрменияԱլեքսանդր ԻսկանդարյանԹրիփԽաղաղության պայմանագիրՀայաստանՌԴքաղաքագետ

Հարակից հրապարակումներ

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիր

19 Հուլիս 2026 23:42

Հայաստանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) նստաշրջանում ներկայացրել է զբոսաշրջության ոլորտի համար թվային պլատֆորմի մշակման և ճգնաժամային իրավիճակների կառավարման ծրագիր, հայտնել...

«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի դիմումից հետո։ Այս...

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...

СМИ: Католикос может пропустить первое заседание парламента нового созыва

Գարեգին Բ-ն նոր ԱԺ-ի առաջին նիստի հրավեր չի ստացել. «Հրապարակ»

18 Հուլիս 2026 11:39

Իններորդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի առանցքային հարցերից է՝ արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կհրավիրվի՞ առաջին նիստին և իր հայրապետական...

Турция сняла ограничения на прямую торговлю с Арменией

Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի կոդը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 20:33

Թուրքիայի մաքսային (BILGE) համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։ Նշվում է, որ Թուրքիայի...

Load More
Xosum
  • Լուրեր

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիր

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ն հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Հասարակություն

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2026 07:30

Հայաստանում հուլիսի 20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է...

Read moreDetails
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը
Տնտեսություն

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ