ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է հոկտեմբերի 28-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0,08 դրամով՝ կազմելով 382,7 դրամ։ Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0,94 դրամով և կազմել 446,4 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,7 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել է 0,03 դրամով։






































