• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 09:28
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Իշխանությունը ձախողել և արժեզրկել է հայտարարագրման ինստիտուտը․ տնտեսագետ

Հարցազրույց, Տնտեսություն,
13 Հոկտեմբեր 2025 18:35
ShareShareShare
Հայկական կողմը գրեթե դուրս է մնացել տարածաշրջանի ենթակառուցվածքային խոշոր նախագծերից. Պարսյան
telegram

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն Armenia Today-ին մեկնաբանել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի փոփոխությունը, ըստ որի՝ աշխատավարձից բացի այլ եկամուտ չունեցող քաղաքացիները կարող են չլրացնել հայտարարագիր։

Աշխատող համարվող քաղաքացիները, հիշեցնենք, մինչև նոյեմբերի 1-ը պետք է պարտադիր եկամուտների հայտարարագիր ներկայացնեին, և այս փոփոխությամբ միայն աշխատավարձ ստացողներն ազատվում են այդ պարտավորությունից։

Պարսյանը որոշումը քաղաքական է համարել՝ այն կապելով 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների և հնարավոր դժգոհություններից խուսափելու հետ։ Տնտեսագետը նաև նշել է, որ իշխանություններն այս որոշմամբ խեղաթյուրել են հայտարարագրման գաղափարը։

«Եկամուտների հայտարարագրի նպատակը մարդկանց վերաբերյալ ամբողջական ֆինանսական տեղեկատվություն ունենալն էր, որը թույլ կտար պետությանը հասցեական սոցիալ-տնտեսական քաղաքականություն վարել, այսինքն՝ իմանալ՝ ում կենսամակարդակն ինչպիսին է և, ըստ դրա, օրինակ, նպաստներ, օգնություն տալ կամ չտալ»,- նշել է Պարսյանը։

Նրա խոսքով՝ հայտարարագրման գաղափարի երկրորդ նպատակն էլ լրացուցիչ եկամուտ ունեցողներին հարկելն է։

«Հիմա կառավարությունն այս որոշմամբ, ըստ էության, ամբողջությամբ արժեզրկեց եկամտային հարկի և հայտարարագրման քաղաքականության տրամաբանությունը և փիլիսոփայությունը: Համաձայն այս փոփոխության՝ ՊԵԿ-ը պետք է ինքնաշխատ եղանակով հաշվետվություններ ներկայացնի։ Սա փաստում է, որ իրենք որևէ լրացուցիչ տեղեկատվություն չեն հավաքելու հանրությունից։ Հետևաբար, այս հայտարարագրման իմաստը կորում է»,- հավելել է փորձագետը։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ առանց այդ էլ ՊԵԿ-ում աշխատողների, աշխատավարձերի և նրանց վճարած հարկերի վերաբերյալ տեղեկություն կար։

«Այսինքն՝ ակնհայտ է, որ իրենք ձախողել են հայտարարագրման քաղաքականությունը, այս համակարգի ներդրումը։ Եվ հիմա իրենք կիսատ-պռատ, պոպուլիստական գործիքներով փորձում են հանրության դժգոհությունը մեղմել։ Նոյեմբերի 1-ին ընդառաջ՝ 600-650 հազար մարդ հայտարարագիր չէր ներկայացրել, բայց նրանք չէին կարող այդքան մարդու նկատմամբ վարույթ իրականացնել։ Լավ գիտակցելով, որ վերջին որոշմամբ որևէ լրացուցիչ տեղեկություն չեն ստանալու, այդուհանդերձ, հաշվի առնելով գալիք ընտրությունները, գնացին այդ քայլին՝ խուսափելու հանրային դժգոհությունից»,- շեշտել է Պարսյանը։

Նրա համոզմամբ՝ իշխանությունները դժգոհություններից խուսափելու համար ոչ թե նահանջեցին, այլ հրաժարվեցին հայտարարագրման համակարգին առնչվող իրենց հիմնավորումներից ու տրամաբանությունից։

«Եվ եթե հանկարծ փորձեն նորից բերել փոփոխությունը, հանրությունը նրանց հիշեցնելու է այս ամենը։ Մեծ հաշվով՝ նրանք վերջնականապես տապանաքար դրեցին այս համակարգի  և վստահության նկատմամբ։ Այսինքն՝ մարդիկ կդադարեն վստահել համակարգին՝ անկախ նրանից, թե այն ինչ արտոնություն կտա»,- հավելել է նա։

Պարսյանը շեշտել է, որ իշխանությունը նորից ցույց տվեց, որ ի վիճակի չէ բարեփոխում իրականացնել։ Նա նշել է նաև տեխնիկական խնդիրների, և երկարաժամկետ լուծումների բացակայության մասին։ 

«Ունենք տեխնիկական խնդիրներ՝ կապված նույնականացման քարտերի հետ, որոնք ուշ են տրամադրվում։ Բացի այդ, ամենախոշոր օպերատորը չի կարողանում բավարար քանակությամբ ֆիզիկական քարտեր տրամադրել քաղաքացիներին, ինչն անհրաժեշտ է հայտարարագիր լրացնելու համար։ Պատասխանատուները հրաարակային ընդունում են, որ որոշ սպասարկման կետերում գոյություն չունեն այդ քարտերը և պետք է դրանք ձեռք բերել այլ ստորաբաժանումներում։ Ունենք թե՛ տեխնիկական, թե՛ քաղաքական, թե՛ կազմակերպչական բնույթի ձախողումներ, և իրավիճակային պոպուլիստական որոշումները դրանց վառ ապացույցն են»,- նկատել է փորձագետը։ 

Պարսյանը նաև նշել է, որ քաղաքացիները, ովքեր ունեն վարկեր, պետք է լրացնեն հայտարարագիր, քանի որ այն լրացուցիչ եկամուտ է համարվում։ 

«Փոխառություններ բաժնում պետք է մուտքագրել վարկերի տվյալը։ ՊԵԿ-ը հաշվետվություն է տալիս միայն աշխատավարձի ամսով, բայց վարկի բաժինը բաց է մնում։ Եթե քաղաքացին այդ կետը չրացնի, դա կարող է նրա նկատմամբ վարչական վարույթ սկսելու հիմք դառնալ։ Մարդիկ պետք է լրացնեն այդ տվյալները, հակառակ դեպքում՝ համակարգի շուրջ այս կիսատ-պռատ, փնթի վիճակից հենց իշխանություններն են օգտվելու և վարչարարություն են իրականացնելու։ Ում ուզենան վատություն անել, հասցեական հետապնդել, կարող են ինքնաշխատ հաշվետությունից զատ ցույց տալ, որ թաքնված թվեր կան, և կսկսեն տանել, բերել, տվյալները ճշտել տալ։ Սա նրանց ձեռքին մի հաղթաթուղթ է, որն օգտագործելու են քաղաքացիների նկատմամբ՝ հասցեական  վատություն անելու նպատակով»,- եզրափակել է փորձագետը։ 

Աննա Բադալյան

telegram
Tags: հայտարարագիրՊԵկՍուրեն Պարսյանփոփոխություն

Հարակից հրապարակումներ

Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հուլիսի 19-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,5 դրամ միջին գնով և վաճառում 368,47 դրամով, տեղեկանում ենք...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

18 Հուլիս 2026 09:46

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 18-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,35 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,02 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 21:41

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրն անցել է ամերիկյան ընկերության, որը ղեկավարում է Հայաստանով անցնող TRIPP տրանսպորտային երթուղու (Trump Route for International Peace...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 17-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

17 Հուլիս 2026 16:57

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 366,85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,28 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

17 Հուլիս 2026 16:08

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Սթոուն» գործարանի աշխատակիցները, ձեռնարկության կապարակնքումից 11 օր անց, շարունակում են բողոքի...

Load More
Xosum
  • Լուրեր

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիր

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ն հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Հասարակություն

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2026 07:30

Հայաստանում հուլիսի 20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է...

Read moreDetails
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը
Տնտեսություն

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ