Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Christmas with Marvin խորագրով Սուրբծննդյան համերգ։
Տոնական երեկոյի շրջանակում հանդես կգա բրիտանացի երգիչ Մարվին Մուոնեկեն՝ հայ անվանի ջազմենների մասնակցությամբ։ Կազմակերպիչների փոխանցմամբ՝ համերգը նախատեսված է ստեղծելու Սուրբծննդյան տոնական մթնոլորտ և երաժշտական յուրահատուկ տրամադրություն։
Համերգին մասնակցում են Խաչիկ Սահակյանը (դաշնամուր), Նիկողայոս Վարդանյանը (կոնտրաբաս), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ) և Դավիթ Մելքոնյանը (սաքսոֆոն)։
Տոմսերը վաճառվում են 5000-20 000 դրամով։

























