Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին Քննչական կոմիտեից հրավիրել են հարցաքննության` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով, հայտնել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա նշել է, որ Շահրամանյանին հարցաննության են կանչել դեկտեմբերի 2-ին` լրագրողների հետ ճեպազրույցից րոպեներ անց։
Շահրամանյանը նշել էր, որ չի ցանկանում խոսել իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու միջև հակադրության մասին, միևնույն ժամանակ` ընդգծել էր, որ պարբերաբար հանդիում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Կալանավորվել էր 16 անձ՝ իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստության մեղադրանքով, այդ թվում՝ շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Գալստանյանը: Նրանք մեղադրանքը չեն ընդունում:





































