Երևանի ամանորյա տոնական զարդարանքի համար քաղաքապետարանը նախատեսում է ծախսել գրեթե 1 մլն 594 հազար դոլար (607,6 միլիոն դրամ), գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով Երևանի քաղաքապետարանին։
Ըստ թերթի՝ մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքների կատարման համար հայտարարվել է երկփուլ մրցույթ։ Նշված գումարից 57,6 միլիոն դրամով նախատեսվում է ձեռք բերել Հանրապետության հրապարակի տոնածառի ճյուղեր, լույսեր և վարչական շրջաններում տեղադրվող տոնածառերի լույսեր ու գագաթներ, հայտնել է լրատվականը։
Երգող շատրվանների տարածքի ամանորյա ձևավորման, Սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպման և լույսերի վառման արարողության համար նախատեսվել է 345 միլիոն դրամ, նշել է թերթը:
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերն այս տարի կմիանան դեկտեմբերի 14-ին։ Երևանի քաղաքապետարանը, 2025 թվականին ընդառաջ, ամանորյա տոնական ձևավորման համար ծախսել էր 549 մլն 706 հազար դրամ։



































