Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Պտղնի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով երկու անձ ստացել է մարմնական վնասվածքներ, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին՝ ժամը 09։53-ին։ Բախվել են Mercedes-Benz և Subaru մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են Subaru ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և Mercedes-Benz-ի ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Մյուս ուղևորին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։




































