Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 5 անձ է տուժել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ ավտովթարը տեղի է ունեցել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին, նոյեմբերի 19-ին՝ ժամը 19։09-ի սահմաններում։
Ըստ գերատեսչության՝ բախվել են VAZ, Ford և Opel մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։






































