ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին հորդորել է չլքել ՀԷՑ-ը, մինչև բանակցությունների միջոցով նոր գնորդներ գտնեն, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուներին:
Թերթը հիշեցրել է, որ նոյեմբերի 18-ին լրանում է Պետրոսյանի պաշտոնավարման չորսամսյա ժամկետը, որի համար նշանակվել էր կառավարիչ։ «Էներգետիկայի մասին» օրենքով լիցենցիայից զրկելու դեպքում ժամանակավոր կառավարիչը շարունակում է գործել մինչև նոր լիցենզիայի տրամադրումը։
Նոր լիցենզիայի ստացման նախապատրաստական փուլն ու գնորդի հետ բանակցությունները պետք է անցկացնի Պետրոսյանը։ Միայն այդ փուլից հետո կքննարկվի նրա հեռանալու հարցը, գրել է թերթը:
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։ Օգոստոսի 4-ին արբիտրաժը հաստատել էր ընկերության բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 17-ին որոշում էր կայացրել դադարեցնել «Տաշիր կապիտալին» պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան։
Կարդացեք նաև՝
Ստեր են հրապարակում․ Ղազինյանը՝ ՀԾԿՀ-ի կողմից հոսանքի սակագինը նվազեցնելու առաջարկը մերժելու մասին
«Տաշիր Կապիտալ»-ն էլեկտրաէներգիայի սակագների իջեցման առաջարկ է ներկայացրել ՀԾԿՀ
Հավանական եմ համարում, որ ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից․ Ռոմանոս Պետրոսյան






































