Կոտայքի մարզի Գառնի գյուղից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 1,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին` տեղական ժամանակով ժամը 18:02-ին։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 1-2 բալ:
Երկրաշարժն զգացվել է Կոտայքի մարզի Գառնի, Գողթ և Գեղարդ գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ։






































