Antifake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանն ազատ է արձակվել ՁՊՎ-ից, հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Նա նաև Ֆիդանյանի հետ լուսանկար է հրապարակել։
Ֆիդանյանը ձերբակալվել էր նոյեմբերի 13-ին՝ «արդարադատությանը խոչընդոտելու» կասկածով։ Նույն կասկածով ձերբակալվել և ազատ էր արձակվել նաև Antifake.am-ի լրագրող Իշխան Խոսրովյանը։
Նոյեմբերի 13-ին 2 ամսով կալանավորվել էին «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը։ Նրանց ձերբակալել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։





































