ՌԴ ԱԴԾ-ի աշխատակիցները կանխել են Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի դեմ ահաբեկչությունը, ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ԱԴԾ հանրային կապերի կենտրոնից:
Պայթյունը ցանկացել են իրականացնել Մոսկվայի գերեզմանատանը՝ պաշտոնյայի հարազատների գերեզմանի մոտ՝ ծաղկամանի մեջ թաքնված տեսախցիկի օգնությամբ։ Ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվել է երեք անձ՝ ռուս ամուսիններ և ներգաղթյալ Կենտրոնական Ասիայի երկրներից մեկից:
ՌԴ-ն ահաբեկչության փորձի համար մեղադրում է Ուկրաինայի հատուկ ծառայություններին:
Առգրավվել են կապի միջոցներ, որոնցում հայտնաբերվել է ձերբակալվածների նամակագրությունն ուկրաինական հատուկ ծառայությունների աշխատակցի հետ WhatsApp և Signal մեսինջերներում, նշված է հաղորդագրության մեջ:






































