Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Ռուսաստանից և Ղազախստանից ներկրված ցորենի խմբաքանակների լաբորատոր փորձարկումներ է իրականացրել:
Փորձարկումներն իրականացվել են երեք ուղղությամբ՝ բուսասանիտարական, անվտանգության և որակի ցուցանիշների:
ՍԱՏՄ-ից հայտում են, որ բուսասանիտարական փորձարկումների ընթացքում իրականացված հետազոտությունների արդյունքում կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել: Անվտանգության ցուցանիշների փորձարկումների շրջանակում հետազոտվել են թունավոր տարրերը (ծանր մետաղները), պեստիցիդները, միկոտոքսինները և ռադիոակտիվությունը։ Արդյունքում՝ սահմանային թույլատրելի խտություններից շեղումներ չեն արձանագրվել:
Որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները դեռ ընթացքում են, կհրապարակվեն ավելի ուշ:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը չէր հերքել պնդումը, թե Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ղազախական 4-րդ կարգի ցորենը կարող է միայն որպես անասնակեր ծառայել։
Նա նշել էր, որ ոչ ոք չէր խոստացել, թե Ղազախստանից բարձրակարգ ցորեն է գալու։ Ըստ փոխնախարարի՝ այս պահին կարևորը ճանապարհների դիվերսիֆիկացիան է։





































