Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին մեկնաբանել են Էջմիածնի քիմիկների զորամասում Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ գործողությունների լուրը։
Կոմիտեից նշել են, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդում են ստացել, որին ընթացք է տրվել։ Կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնել։
«Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,- հավելել են կոմիտեից։
Ավելի վաղ Hraparak.am-ը գրել էր, որ ԱԱԾ աշխատակիցները մտել և օպերատիվ գործողություններ են իրականացրել Էջմիածնի քիմիկների զորամասում, կան բերման ենթարկվածներ, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ։
Նյութը թարմացվել է 12։20-ին։






































