ՆԳՆ ոստիկանությունից զգուշացրել են անձանց մասին, որոնք 5000 դրամի դիմաց պատրաստ են վաճառել իրենց բջջային հեռախոսահամարով ակտիվացրած whatsapp կամ viber հավելվածները։
ՆԳՆ-ից հորդորել են քաղաքացիներին զերծ մնալ իրենց բջջային հեռախոսահամարներով, կամ ուրիշների համար այլ հեռախոսաhամարներով էջեր (whatsapp, viber և այլն) բացելուց։
«Մի օժանդակեք հանցավորներին, մի մատուցեք նրանց համար «ԱՐՋԻ» ծառայություններ։ Մեր տեսադաշտում հայտնված այդպիսի հարթակների արգելափակման և դրանց հետևում գտնվող անձանց հայտնաբերման աշխատանքները կրում են շարունակական բնույթ»,- զգուշացրել են գերատեսչությունից։
Հայտարարության մեջ նշվում է, որ հեռախոսահամարներով «Դռոպ» ծառայություն մատուցողների դեմ պայքարը կլինի իրավական։
Ավելի վաղ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացրել էր հայ օգտատերերի վրա կիբերհարձակումների նոր ալիքի մասին։






































