Հոկտեմբերի 29-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 19-21 աստիճան, երեկոյան՝ 12-14 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 12-16 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 11-15, նախալեռնային շրջաններում՝ 16-19 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 11-15 աստիճան տաքություն։
Լոռու մարզում սպասվում է 17-20 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 17-20 աստիճան, հովտային շրջաններում՝ 19-22 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 11-15, նախալեռնային շրջաններում՝ 16-21 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 18-21, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 19-22 աստիճան տաքություն։
Արմավիրում սպասվում է 19-22 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 12-16, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 19-22 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 10-14, նախալեռնային շրջաններում՝ 17-21 աստիճան, հովտային շրջաններում՝ 23-26 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 23 աստիճան տաքություն։





































