ՀՀ դատախազությունն օրենքով սահմանված կարգով ընթացք է տվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի վերաբերյալ հաղորդմանը, Armenia Today-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Հոկտեմբերի 25-ին Armenian WikiLeaks տելեգրամյան ալիքը տեսանյութ էր հրապարակելով՝ նշելով, թե «արքեպիսկոպոսը սեռական կապի մեջ է իր քեռակնոջ հետ»։ Ավելի ուշ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ գլխավոր դատախազություն էր ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար Արշակ արքեպիսկոպոսի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։
Արքեպիսկոպոսը զրպարտություն և հերյուրանք էր անվանել տեսանյութը՝ նշելով, որ այն ուղղված է իր և եկեղեցու դեմ:
Մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չմանրամասնելով, թե ում է դիմում, գրել էր. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»:
Կարդացեք նաև՝



























