2026 թվականի հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքացիները անկանխիկ եղանակով առևտուր անելու դեպքում 2% տոկոս հետվճար կստանան, «ՀՀ 2026-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մանրամասնել է, որ հետվճարի ծրագրից կարող են օգտվել ArCa քարտ ունեցող քաղաքացիները։ Նախարարի խոսքով՝ բացառություն են խաղային ոլորտին առնչվող վճարումները, որոնցից քաղաքացիները հետվճար չեն ստանալու։
Հոկտեմբերի սկզբին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ 2026-ին կենսաթոշակները և նպաստները կբարձրանան կենսաթոշակառուների և սոցվճարողների անկանխիկ գնումների հետվճարի հաշվին․ նա հայտնել էր, որ հետվճարը գործող 12%-ի փոխարեն 2026-ից կբարձրանա 20%, կենսաթոշակները կավելանան միջինը 3000-3500 դրամի սահմաններում։
Կառավարությունը կենսաթոշակառուների՝ անկանխիկ առևտրի «քեշբեքի» չափը 2024-ի ամռանը 5000-ից դարձրել էր 6000 դրամ:




































