Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևն այսօր կայացած հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային համագործակցության և միջազգային իրավիճակի որոշ ասպեկտներ, հաղորդում է Կրեմլի կայքը:
Նշվում է, որ այս հեռախոսազրույցը հոկտեմբերի 9-ին Դուշանբեի հանդիպման շարունակությունն էր: Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր: Պուտինն ու Ալիևը հաստատել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման, էներգետիկայի և տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում համատեղ նախագծերի իրականացման փոխադարձ տրամադրվածությունը:
Ադրբեջանական կողմը հավելել է, որ հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:
Հոկտեմբերի 9-ի բանակցությունների հիմնական թեման նախորդ տարվա դեկտեմբերին ադրբեջանական AZAL ինքնաթիռի վթարի շուրջ ստեղծված իրավիճակն էր: Պուտինն ասել էր, որ Մոսկվան անում է ամեն ինչ՝ ողբերգության հանգամանքները պարզելու համար։
Թե արդյոք այսօր հեռախոսազրույցի ընթացքում վերանշյալ թեմային անդրադարձ կատարվե՞լ է, չի նշվում:






































