Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել է, որ չի հրաժարվելու կաթողիկոսությունից, անգամ եթե ստիպված լինի եկեղեցին ղեկավարել կալանավայրից, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Վեհարանից ներս կաթողիկոսը հայտարարել է, որ պատրաստ է դիմակայել ցանկացած ճնշման՝ նույնիսկ իրավապահների կողմից կալանավորման դեպքում, նշել է պարբերականը։
Գարեգին Բ-ն հոկտեմբերի 19-ին ընդգծել էր, որ Հայ եկեղեցին անսասան է իր առաքելության մեջ՝ չնայած իշխանությունների հակաեկեղեցական գործողություններին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանին մեղադրանքների նոր ալիք էր բարձրացրել Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության հասցեին և հայտարարել, որ «կյանքը կդնի՝ եկեղեցին սեռական մոլագարներից ազատելու համար»։





































