96 տարեկան հասակում մահացել է գործարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե նախագահ Գագիկ Ծառուկյանի հայրը՝ Կոլյա Ծառուկյանը, հայտնել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Տոնոյանը տեղեկացրել է, որ նրա հոգեհանգիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 21-ին՝ ժամը 18։00-ին, Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրից հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին:



































