Հոկտեմբերի 18-ին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 00։10-ի սահմաններում։ Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Գեղամ Ա․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե էլեկտրասյուների և տապալել դրանք։
Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։






































