Հայանիստի խաչմերուկից դեպի Հովտաշատ գյուղ տանող ճանապարհահատվածում կամուրջը վնասվել է, ինչի հետևանքով երթևեկությունը կազմակերպվել է միակողմանի կարգով, հայտնում են Արարատի մարզպետի աշխատակազմից։
«Խնդրում ենք վարորդներին լինել առավել զգոն և ուշադիր, պահպանել երթևեկության անվտանգությունը մինչև կամրջի հիմնանորոգման ավարտը»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ բռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում շրջանցել նշված հատվածը։





































