Պաշտոնյաների անվամբ բացված հաշիվներով տարբեր մարդկանց հետ տարվում է իրականությանը չհամապատասխանող գրագրություն՝ հետագայում դրամական միջոցներ հափշտակելու մտադրությամբ, հայտնել է ԱԱԾ-ն։
Ըստ գերատեսչության՝ բնակչությունից խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն կատարելու, բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին ապօրինի տիրանալու, պետական աշխատողներին իշխանական կամ ծառայողական լիազորություններն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու, իրենց ծառայողական լիազորություններից բխող գործողություն կամ անգործություն կատարելուն հարկադրելու և այդ կերպ տեղեկություններ ստանալու դիտավորությամբ տարվում է տարաբնույթ, իրականությանը չհամապատասխանող գրագրություն։
ԱԱԾ-ն հորդորել է զգոն լինել՝ նմանօրինակ զեղծարարություններից խուսափելու համար։





































