««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Սևան անտառպետության տարածքում կուտակվել է 4-րդ դասի վտանգավորության մեծաքանակ կենցաղային աղբ, ինչի հետևանքով հողային ռեսուրսներին պատճառվել է 33 484 320 դրամի վնաս, հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
Նշվում է, որ ոչ պատշաճ հսկողության արդյունքում ծանր տեխնիկայի միջոցով կուտակված աղբի վերացման աշխատանքների չկանոնակարգված կազմակերպումը հանգեցրել է 0,81 հա հողի աղտոտման։
ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։

































