Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Վարազդատ Լալայանը գերծանր քաշային կարգում հռչակվել է աշխարհի կրկնակի չեմպիոն, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Նա ոսկե մեդալ է նվաճել և՛ պոկում, և՛ հրում վարժությունում։ Լալայանը գրանցել է երկամարտի 461 կգ արդյունք (211 կգ+250 կգ)։
Երկրորդ տեղն զբաղեցրել է Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը՝ երկամարտի 447 կգ արդյունքով։
110 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը փոքր բրոնզե մեդալ էր նվաճել։ 71 կգ քաշային կարգում Գոռ Սահակյանը պոկում վարժությունում արժանացել էր փոքր արծաթե մեդալի։






































