Երևանում մեկնարկել է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը, հայտնում է ծրագրի կազմակերպիչ Skyball ընկերությունը։
«Խորհրդանշական է, որ Էրեբունի-Երևանի հիմնադրման օրվա տոնակատարությունների նախօրեին առաջին թռիչքները տեղի ունեցան Էրեբունի թանգարան-արգելոցին հարակից տարածքից»,- նշել են կազմակերպիչները։
Այս տարի երկինք կբարձրանա 20 օդապարիկ։ Փառատոնին մասնակցում են թիմեր ԱՄԷ-ից, Մեծ Բրիտանիայից, Բրազիլիայից, Բուլղարիայից, Վրաստանից, Իտալիայից, Ռուսաստանից, Ճապոնիայից և Հայաստանից։
Միջոցառումը կտևի մինչև հոկտեմբերի 15-ը։ Նախատեսված է ընդհանուր առմամբ 11 թռիչք Երևանից, Գառնիից և Ապարանից։
Դիտեք նաև՝





































