Ռուս-ուկրաինական պատերազմում զոհվել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին, հայտնում է «Հրապարակը»։
Թերթի տվյալներով՝ Կյուրեղյանի որդին երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանում, զոհվել էր օգոստոսի սկզբներին, շուրջ երկու ամիս անց միայն նրա դիակը դուրս է բերվել ռազմի դաշտից, աճյունը տեղափոխել են Հայաստան: 28-ամյա տղան որպես զինվորական բժիշկ է մասնակցել պատերազմին։
Վաղը՝ հոկտեմբերի 10-ին, հայրենի Վանաձորում տեղի կունենան նրա հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները։





































