ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 2-ի նիստում հաստատել է Հայաստանի և Գերմանիայի միջև տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման նախագիծը, որով ԳԴՀ-ն ՀՀ-ին 15,6 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մանրամասնել է, որ տրամադրվող գումարը դրամաշնորհ է՝ առանց վարկերի ներգրավման։ Ծրագրերն իրականացնելու է գերմանական Միջազգային համագործակցության ընկերությանը (ԳՄՀԸ/GIZ):
Համաձայնագրով նախատեսվում է օժանդակություն՝ 4 ուղղությամբ, առաջինը՝ մասնավոր տնտեսության զարգացման և նախնական ու միջին մասնագիտական կրթությանը՝ Հայաստանում, որի համար կուղղվի մինչև 6 մլն 100 հազար եվրո։ Երկրորդ ուղղությունը Հայաստանի համայնքների կլիմայադիմացկուն զարգացումն է, որի համար նույնպես կտրամադրեն մինչև 6 մլն 100 հազար եվրո։
Երրորդ ուղղությունը Հայաստանի համայնքների ինտեգրված զարգացումն է, որի համար Գերմանիայից մինչև 3 մլն 100 հազար եվրո կուղղեն։ 4-րդ ուղղության՝ ուսումնասիրությունների և մասնագետների հայաստանյան ֆոնդերին կտրամադրեն մինչև 300 հազար եվրո։


































