Ադրբեջանում ընդլայնվում է DOST գործակալության ցանցը․ վերջերս նոր կենտրոն է բացվել Արցախում՝ օկուպացված Քարվաճառում։ Պաշտոնապես սա Իլհամ Ալիևի հրամանագրով ստեղծված սոցիալական կառույց է, սակայն փորձագետները նշում են, որ այն աստիճանաբար վերածվում է Փաշաևների ընտանիքի դիրքերն ամրապնդելու գործիքի, որի ներկայացուցիչ է նաև Ալիևի կինը, գրում է Verelq-ը։
Երկրի առաջին տիկին և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի անունն ակտիվորեն կապվում է DOST-ի գործունեության հետ, իսկ կառույցը, ինչպես նշում է աղբյուրը, դրսևորում է սերտ կապեր Pasha Holding-ի հետ։ Վերլուծաբանների կարծիքով՝ հենց սոցիալական և հումանիտար ծրագրերի միջոցով է Փաշաևների ընտանիքն ամրապնդում իր ազդեցությունն Ադրբեջանում, ինչը գնալով ավելի հաճախ է դիտարկվում որպես Ալիևայի հնարավոր առաջադրումը երկրի ամենաբարձր պաշտոնում։
Այսպիսով՝ DOST-ի ընդլայնումը դառնում է ոչ միայն սոցիալական նախաձեռնություն, այլև ադրբեջանական էլիտայի ներսում իշխանության վերանայման տարր, ընդգծում է կայքը։




































