Արմավիրի մարզի Արաքս գյուղում հնչած կրակոցների հետևաքով կա զոհ, Ներքին գործերի նախարարությունից տեղեկությունը հաստատել են 1lurer.am-ին։
Ավելի վաղ Armenia Today-ին ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղում հնչած կրակոցների հետ կապված ահազանգ է ստացվել, կա ձերբակալված։
Ըստ նրա՝ նախնական տվյալներով՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է տեղի ունեցել: Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածը հաշվառված է հոգեբուժարանում։
Այսօր ավելի վաղ լրագրող Լիա Սարգսյանը հայտնել էր, որ գյուղում հնչած կրակոցների հետևանքով վիրավոր կա, որը հիվանդանոցում մահացել է։ Նա հավելել էր, որ հիվանդանոցում մահացածը 39-ամյա Մասիս Ասատրյանն է։




































