Մահացել է հայտնի կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար, դերասան Տիգրան Քեոսայանը, հայտնել է նրա կինը՝ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
Հունվարի սկզբին Սիմոնյանը տեղեկացրել էր, որ ամուսինը կլինիկական մահ է տարել և կոմայի մեջ է։
«Այս գիշեր Տիգրանը գնաց Արարչի մոտ»,- գրել է Սիմոնյանը սոցցանցում:
Քեոսայանը ՌԴ վաստակավոր արտիստ է:




































