Ռուսաստանի Սմոլենսկի մարզում երկու կայարանների միջև բախվել են բեռնատարը և բեռնափոխադրող գնացքը, վթարի հետևանքով կա մեկ զոհ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մահացածը բեռնատարի վարորդն է: Կա նաև երկու վիրավոր: Նրանք հոսպիտալացվել են:
Քննչական կոմիտեն մանրամասնել է, որ շոգեքարշը և բենզինի 18 վագոն վառվել է՝ դուրս գալով գծերից:






































