ՀԱԿ նախկին անդամ, «Հայկական ժամանակ» թերթի նախկին հրատարակիչ Արամազդ Ղալամքարյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ։ Համապատասխան որոշումն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ղալամքարյանը ՀԱԿ վարչության նախկին անդամ է։ Նա ՀԱԿ-ից դուրս գալու դիմում էր գրել ապրիլին՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին քննադատական գրառում կատարելուց առաջ, որն ավելի ուշ հեռացրել էր։
Կոմիտեի նախկին նախագահ Կարեն Սեդրակյանն աշխատանքից ազատվել էր սեպտեմբերին։ Նա պաշտոնավարել էր ընդամենը 4 ամիս։
Հունիսին վարչապետը նոր պետ էր նշանակել նաև ՍԱՏՄ-ում՝ Արմեն Դանիելյանի` պաշտոնից ազատումից ու կալանավորումից հետո։






































