Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով 2 մարդ է վիրավորվել, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հայտարարության՝ Ford և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները բախվել են, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mercedes-Benz-ի գազի բալոնի փականը, ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են:































