«Ցանկապատ» ներկայացումից հետո, որին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դերասան Մկրտիչ Արզումանյանը սոցցանցերում քննադատությունների է արժանացել, իսկ ավելի ուշ կառավարության ղեկավարն իր աջակցությունն է հայտնել նրան։
Ներկայացման դերասաններին, այդ թվում՝ Արզումանյանին, մեղադրել են նրա համար, որ լուսանկարվել են Փաշինյանի հետ, ձեռք սեղմել ու չեն հակադարձել վարչապետի դիտարկումներին։ Փաշինյանը ներկայացումից հետո դերասանների հետ երկխոսության մեջ էր մտել ու խոսել «Իրական Հայաստանի» իր գաղափարախոսթյան մասին։
««Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը հայրենիքի փնտրտուքը, հայրենիքի մասին երազանքը դադարեցնելու մասին է, որովհետև հենց այս Հայաստանը՝ ՀՀ-ն, մեր երազանքների հայրենիքն է»,- նշել էր Փաշինյանը։
Իրեն չհակադարձելու համար Արզումանյանին քննադատելու քաղաքացիների գրառումներից հետո վարչապետը գրել է․ «Մկրտիչ Արզումանյան․ հզորագույն արտիստ, համեստագույն մարդ։ Հարգանքներիս հավաստիքը»։
Դերասանին իր աջակցությունն էր հայտնել նաև «Քաղաքացիական պայյմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, որին Արզումանյանը շնորհակալություն էր հայտնել։





































