Ալբանիայում արհեստական ինտելեկտով աշխատող մոդել կօգտագործվի՝ որպես «Արհեստական բանականության նախարար», որին տրվել է «Դիելլա» անունը (դիելլա ալբաներենից թարգմանաբար նշանակում է «արև», կանացի անուն-AT): Աշխարհում առաջին արհեստական ինտելեկտի նախարարը կզբաղվի պետական գնումներով, հայտնել է ՌԲԿ-ն։
Վարչապետ Էդի Ռաման ասել է, որ Դիելլան մասնավորապես կզբաղվի պետական մրցույթներով, որոնց շրջանակներում կառավարությունը պայմանագրեր է կնքում մասնավոր ընկերությունների հետ, ինչը պետական գնումները կդարձնի «կոռուպցիայից պաշտպանված»։
«Արհեստական բանականության նախարար» մոդելը կիրառվում է e-Albania հարթակում, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս օգտվել տարբեր ծառայություններից։




































