Russia Today միջազգային մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր մոտ ախտորոշվել է ծանր հիվանդություն և վաղը վիրահատվելու է, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակներում նա ասել է, որ հաղորդմանը մասնակցելուց առաջ երկար է մտածել, բայց որոշել է եթերում ճշմարտությունն ասել։
Հունվարի սկզբին Սիմոնյանը հայտնել էր, որ իր ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, կլինիկական մահ է տարել և կոմայի մեջ է։




































