Հայաստանում սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 28-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն, կառավարությունը որոշումն ընդունել է սեպտեմբերի 4-ի նիստում։
Նախագծում նշվում է, որ վարժական հավաքների նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել նրանց մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում՝ մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը:
Ապրիլին կառավարությունը հավանություն էր տվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստազորային պատրաստության հրապարակային ծանուցման նախագծին, որով վարժական հավաքներից խուսափելը կպատժվի ոչ թե առավելագույնը 2, այլ մինչև 3 տարի ժամկետով, իսկ տուգանքը կարող է տատանվել նվազագույն աշխատավարձի (75 հազար դրամ) տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափով։
Օգոստոսի 7-ին հայտնել էինք, որ սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն։





































