Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Ըստ ՍԱՏՄ-ի՝ անհատ ձեռնարկատեր Աշոտ Հակոբյանին պատկանող հացի արտադրամասում ստուգումների արդյունքում պարզվել է, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների կոպիտ խախտումներով։
Նշվում է, որ արտադրական շինությունների պատերի, առաստաղների, հատակի, պատուհանների մակերևույթներն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից չեն պատրաստված։
Սահմանվել է ժամկետ՝ բացահայտված անհամապատասխանությունները վերացնելու համար:





































