Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ և զոհ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ պատահարի մասին ահազանգն ստացվել է ժամը 14:07-ին։
Նշվում է, որ Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի մոտ 60-րդ կմ-ին BMW մակնիշի ավտոմեքենան շրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում․ ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է վարորդի դին։































